copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 16:06 11-12-2025

Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա՝ ինչպես 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմք ստեղծեց կործանարար պատերազմի համար, այնպես էլ այսօր արված նրա հայտարարությունը ապագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգությունները լեգիտիմացնելու համար։

«Չնայած դիվանագիտության և ազգային շահի տեսանկյունից վտանգավոր, անտեղյակ, անգրագետ, անզգույշ և հաճախ՝ հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները այս կառավարության օրոք բազմաթիվ են, այսօր արված հայտարարությունը դրանց շարքում առավել ցայտուն է։

Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ և միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»,- նշել է Օսկանյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի