copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:46 25-04-2022

Էլի ձևական բաներ եք անելու, իբր գո՞րծ եք արել. Հրաչ Սարգսյան

Քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացում քաղաքապետ Հրաչ Սարգսյանը ստորաբաժանումներին խնդրեց ներկայացնել նախորդ շաբաթվա հաշվետվությունը։

«ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է թվով 305 դեպք,
«Վեոլիա ջուրը» տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 555 վթար,
«Երևան գազը» ներկայացրեց, որ անցյալ շաբաթ գրանցվել է 7 վթար,
ՀԷՑ-ը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում ունեցել են 80 անջատում,
Սննդաբանության տեսչական մարմինը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սննդից թունավորման երեք դեպք:

Քաղաքապետը, անցնելով հանձնարարականներին, ասաց, որ ուրիշ գովազդներ չկան ապամոնտաժելու համար, միայն Խորհրդային Միությունից մնացածները։

«Հիմա Երևանի որոշ փողոցներում շինարարություններ են ընթանում, իսկ ավտոմեքենաները կեղտոտ անիվներով երթևեկում են։

Համատիրություններին կարելի է ակտիվ ձևով պրոպագանդել, որ ժամանակակից փականներ դնեն շենքի մուտքերի մոտ»,- ասաց քաղքապետը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ Ավան և Կենտրոն վարչական շրջաններում կունենանք «Հայփոստի» բաժանմունքներ, որոնք նախկինում չեն եղել։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքի աղտոտվածության խնդրին։ «Էլի ձևական բաներ եք անելու, իբր գո՞րծ եք արել»,- քաղաքապետը հորդորեց ծառատունկ իրականացնող կազմակերպությանը ակտիվ հետևել աշխատանքներին։




Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում