Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:18 07-06-2021

ԱՄՆ-ում կալանավորված Վիկտոր Բուտի մայրը Պուտինին և Բայդենին խնդրել է որդուն վերադարձնել Ռուսաստան

Ռաիսա Բուտը՝ ռուս Վիկտոր Բուտի մայրը, ով 25 տարվա ազատազրկման կեսն անցկացրել է ամերիկյան բանտում, դիմել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին նրանց հանդիպման նախօրեին՝ Ռուսաստան իր որդու վերադարձի շուրջ բանակցելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կնոջ դիմումի տեքստին:

Իր նամակում Բուտը նշել է, որ ինքն արդեն 85 տարեկան է և կարող է այլևս չտեսնել որդու վերադարձը հայրենիք, իսկ իր առողջությունը թույլ չի տալիս իրեն ուղևորվել Միացյալ Նահանգներ: «Խնդրում եմ Ձեզ որպես մայր, որն արդեն երկար տարիներ սպասում է որդուն. ինչ-որ կերպ պայմանավորվեք, որպեսզի իմ որդին վերադառնա ինձ մոտ, քանի դեռ ես ողջ եմ»,- ասվում է նամակում:

Բուտը նաև նախագահներին կոչ է արել գլոբալ կարևորության հարցեր լուծելիս հիշել քրիստոնեական բարեգթության մասին ամերիկյան բանտերում գտնվող ռուսների ընտանիքների և Ռուսաստանում պատիժ կրող ԱՄՆ քաղաքացիների հանդեպ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան