copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:54 06-06-2021

Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Շիրակի մարզում։

Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց Գյումրիում, Արթիկում, Մարալիկում և Ախուրյանում գործող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքապետարանների և մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող մարզական կազմակերպություններ, տեղերում ծանոթացավ պայմաններին, զրուցեց մարզիչների և մարզիկների հետ։ Կարեն Գիլոյանը Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի ուղեկցությամբ եղավ նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար տրամադրված տարածքում, որտեղ արդեն մեկնարկել են հողային աշխատանքները։

Գյումրու շախմատի մարզադպրոցում մարզի սպորտի բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց մարզական բազում հաջողությունների և ձեռքբերումների կողքին առկա հիմնահարցերին, որոնք վերաբերում են մարզչական ցածր դրույքաչափերին, մարզիչ-մանկավարժների սոցիալական փաթեթից չօգտվելուն, սպորտային բժշկության կենտրոնի բացակայությանը, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներին, ժամանակակից մարզագույգի պակասին, ձմեռային շրջանում մարզադահլիճների ջեռուցման դժվարություններին և այլն։

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված նաև բարձրակարգ մարզիկներին ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու, մարզական վաշտի ստեղծման, հանրապետական առաջնությունների և մարզական զանգվածային միջոցառումների անցկացման, ինչպես նաև սպորտի ոլորտի օրենսդրական դաշտում առկա բացթողումների հետ։ Նա ներկայացրեց խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշեվ, որ մոտ օրերին Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում