copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:25 15-07-2022

Կարեն Գիլոյանը Ջրառատում հետևել է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կարեն Գիլոյանին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները:

Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 800 քառակուսի մետր տարածք: Շինարարները զեկուցել են, որ կառուցման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, իսկ այս տարվա վերջին, ծրագրվածի համաձայն, նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջովին կահավորված մարզադահլիճը:

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվել է 541 մլն 884,6 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում