copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:02 05-06-2021

Արմավիրի մարզպետը շարունակում է համայնքային այցերը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր եղել է Գայում, Լուսագյուղում, Մարգարայում և Արաքսում, ծանոթացել ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով վերջին երեք տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

«Գայում 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով շարունակվում է 316 մլն դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի կառուցումը՝ նախատեսված շուրջ 150 երեխայի համար:

Լուսագյուղ համայնքի կարիքների համար 2020 թվականին հաստատված համանուն ծրագրով կառուցվել է ֆոտովոլտային կայան՝ շուրջ 8 մլն դրամընդհանուր արժեքով:

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2018 թվականին հիմնանորոգվել է Լուսագյուղի 574 մ երկարությամբ կենտրոնական փողոցը: 2019-ին էլ համայնքի կարիքների համար ձեռք են բերվել մեքենասարքավորումներ:

2019 թվականին պետական բյուջեի միջոցներով գազաֆիկացվել է նաև Լուսագյուղ համայնքի միջնակարգ դպրոցը:

2021 թվականի համար էլ համայնքապետարանը մարզպետարան է ներկայացրել սուբվենցիոն ծրագրի 2 հայտ՝ Լուսագյուղ համայնքի նոր բնակեցված փողոցների համար 1300 գծմ գազատարի կառուցում և Լուսագյուղ համայնքի ոռոգման պոմպի և հոսանքագծի կառուցում (11 մլն դրամ նախնական արժեքով, 50% պետության և 50% համայնքի համաֆինասնավորմամբ), համայնքն ամբողջական փաթեթ չի ներկայացրել, հրաժարվում է ծրագիրը 2021թ-ին իրականացնելուց)։

Նշեմ նաև, որ Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից այժմ իրականացվում է Լուսագյուղի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման ծրագիրը։

Հաջորդիվ այցելելով Մարգարա համայնք՝ ներկա եմ գտնվել նաև 2019 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Ծանոթացել եմ նաև 2020 սուբվենցիոն ծրագրով համայնքի 6 փողոցում իրականացված ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:

Հավելեմ, որ 2021 թվականի համար Մարգարայի համայնքապետարանի կողմից մարզպետարան է ներկայացվել համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցմանը և ընդլայնմանը վերաբերող սուբվենցիոն ծրագրի 1 հայտ:

Համայնքային շրջայցն ամփոփել եմ Արաքսում, որտեղ հիմնականում ծանոթացել եմ 2020 թվականին հաստատված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:

2021 թվականի համար սուբվենցիոն ծրագրով արդեն մարզպետարան է ներկայացվել Արաքս համայնքի մշակույթի պալատի դիմացի այգու կառուցման հայտը»,- հայտնել է մարզպետը:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր