Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:23 31-05-2021

Եվրո-2020․ հայտնի է Իտալիայի հավաքականի հայտացուցակը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է 28 ֆուտբոլիստի անուն, որոնք կշարունակեն նախապատրաստվել Եվրո-2020-ի համար: Արդյունքում, վերջնական հայտը կներառի 26 խաղացող:

Դարպասապահներ՝ Ջանլուիջի Դոնարումա (Միլան), Սալվատորե Սիրիգու (Տորինո), Ալեքս Մերե (Նապոլի):

Պաշտպաններ՝ Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկուսն էլ Յուվենտուս), Ֆրանչեսկո Աչերբի (Լացիո), Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր), Ջիովանի Դի Լորենցո (Նապոլի), Էմերսոն Պալմերի (Չելսի), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ Ռոմա), Ռաֆայել Տոլոյի (Ատալանտա):

Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելլա, Ստեֆանո Սենսի (երկուսն էլ Ինտեր), Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ Ռոմա), Մանուել Լոկատելլի (Սասուոլո), Մատեո Պեսինա (Ատալանտա), Մարկո Վերատի (ՊՍԺ), Ժորժինյո (Չելսի):

Հարձակվողներ՝ Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ Յուվենտուս), Անդրեա Բելոտի (Տորինո), Չիրո Իմոբիլե (Լացիո), Լորենցո Ինսինյե, Մատեո Պոլիտանո (երկուսն էլ Նապոլի), Դոմենիկո Բերարդի (Սասուոլո):

Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականը կխաղա Թուրքիայի (հունիսի 11, Հռոմ), Շվեյցարիայի (16 հունիսի, Հռոմ) և Ուելսի (հունիսի 20, Հռոմ) հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել