copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:56 31-05-2021

Համագործակցության հուշագիր ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Այբ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել:

Այդ հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը:

Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը՝ շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։

Հուշագիրը հիմքեր է ստեղծում ՀՀ-ում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացման և սովորողների ու ուսուցիչների համար այդ ուղղությամբ որակյալ ու արդիական հայալեզու ռեսուրսների հասանելիության համար։ Համագործակցության նպատակն է բարձրացնել կրթության որակը, բարելավել ՀՀ-ում սովորողների պատրաստվածությունն ու զինել ուսուցիչներին որակյալ կրթական ռեսուրսներով։

Կողմերը պատրաստակամ են օժանդակել դասագրքերում շարադրված մեթոդաբանության և առարկայական բովանդակության կիրառությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում ապահովելու հարցում։ Նախարարությունը հանձն է առել օգտագործել «Այբ»-ի կողմից թարգմանված դասագրքերը՝ պահպանելով ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի, այնպես էլ մայր հրատարակչությունների հեղինակային իրավունքները։ «Այբ» կրթական հիմնադրամը դասագրքերը նախարարությանը կտրամադրի անվճար հիմունքներով:

ԿԳՄՍ նախարարությունը բոլոր գործընկերների հետ բաց է համագործակցության համար՝ մշակված լավագույն կրթական բովանդակությունը Երևանի և ՀՀ մարզերի սովորողներին հասանելի դարձնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ