Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:25 24-05-2021

Եվ ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվիստների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Հարցերի մի մասը վերաբերել է հիմնականում գյուղատնտեսությանը, ոլորտի հեռանկարներին։

Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։

Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։

Նախագահը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել