copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:30 02-02-2024

Նուբար Աֆեյանը ուղերձ կհղի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 2024թ.-ի ավարտական արարողության ուղերձը շրջանավարտներին կհղի Flagship Pioneering ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։

Հաղորդվում է, որ ավարտական արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 30-ին։

Նշենք նաև, որ 2024թ.-ի տվյալներով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ճանաչվել է աշխարհի լավագույն ԲՈՒՀ-ը։

Աֆեյանը վենչուրային ստեղծման Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը հիմնում է ընկերություններ, որոնք կառուցում են կենսատեխնոլոգիական հարթակներ՝ փոխակերպելու մարդու առողջությունն ու կայունությունը: 2000 թվականին հիմնադրումից ի վեր ընկերությունը կառուցել է ավելի քան 100 գիտատար ընկերություններ։

Առաջատար ընկերությունները ներկայումս ունեն կլինիկական մշակման ավելի քան 60 դեղամիջոց:

Աֆեյանի ամենահայտնի հաջողություններից մեկը Covid-19-ի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկն է՝ Moderna-ն, որով պատվստվել են միլիարդավոր մարդիկ՝ աշխարհի ավելի քան 70 երկրներում:







Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը