copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:03 21-05-2021

Լրատվամիջոցների դեմ ռասայական խտրականության համար McDonalds-ին պարտադրում են վճարել 10 միլիարդ դոլար

Համաձայն The Wall Street Journal-ի՝ «Entertainment Studios Networks»-ի ղեկավոր Բայրոն Ալլենը 10 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել McDonalds ընկերության դեմ՝ ռասայական խտրականության համար:

Ըստ հայցի՝ ընկերությունը խախտել է նահանգների և դաշնության քաղաքացիական իրավունքի օրինագիծը՝ հրաժարվելով գովազդից աֆրոամերիկացի Ալենին պատկանող լրատվական ընկերությունում:
Հայցի մեջ նշվել է, որ McDonalds-ի հաճախորդների մոտ 40 %-ը աֆրոամերիկացիներ են, բայց վերջինս 2019թ. գովազդների համար նախատեսված 1.5 միլիարդ բյուջեից միայն 5 միլիոն դոլար է հատկացրել սևամորթներին պատկանող լրատվամիջոցներում գովազդային համագործակցությանը: Մինչդեռ հիմնադրման օրից սպիտակամորթների գովազդային գործակալություններում ներդրվել են բազմաթիվ գումարներ:

Հայցը դատարան է ներկայացվել անմիջապես, երբ հայտարարվել է, որ սևամորթներին պատկանող լրատվամիջոցներում գովազդի ծախսը կբարձրանա 2-ից մինչև 5%-ով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել