Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:32 19-05-2021

Թուրքիայի քաղաքական հարթակներում խորանում են հակաիսրայելական տրամադրությունները

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության խմբակցության պատգամավորներ էնգին Ալթայը, Օզգյուր Օզելը և Էնգին Օզքոչն օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է չեղարկել Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված փոխհատուցման կարգի վերաբերյալ համաձայնագիրը:

Նշենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին 9 թուրքի: Այդ միջադեպից հետո կողմերը համաձայնության էին եկել, որ Իսրայելը կփոխհատուցի մահացած թուրք զինվորների ընտանիքներին: Փոխհատուցման չափը կազմում է 20 մլն դոլար:

Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ Իսրայելը մինչև օրս չի կատարել միջադեպից հետո Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները և չի վճարել փոխհատուցում:

Պատգամավորների համոզմամբ՝ փոխհատուցումը անպատվաբեր է Թուրքիայի և մահացած թուրք զինվորների համար:

Հիշեցնենք, որ այդ հայտնի միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման էր ներկայացրել Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:

Իսկ ավելի ուշ՝ թեև որոշ չափով կարգավորվել էին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, նոր լարումը պայմանավորվեց 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվեց 60 արաբ, վիրավորվեց՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի