Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:44 13-04-2022

Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Վարչությունը դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքի կողմից խնդրի պարբերական բարձրաձայնումից հոտո Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել էր, որ 2022-ի ապրիլին փոքրամասնությունների հիմնադրամների համար նոր ընտրական կանոնակարգ կհրապարակվի, գրում է ermenihaber-ը:

Սակայն կանոնակարգի սպասվող մոտալուտ հրապարակումը մեծ հավանականությամբ չի լուծելու խնդիրն ամբողջությամբ, ինչի պատճառով էլ մեծացել է անհանգստությունը համայնքի անդամների շրջանում: Բանն այն է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ու հիմնադրամների գլխավոր վարչության ներկայացուցիչների՝ հայ համայնքի հետ հանդիպմանը զուգահեռ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ նոր կարգավորմամբ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են: Նույն խոսակցությունները կան նաև հունական հիվանդանոցի վերաբերյալ:

Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում: Վերջիններս նախաձեռնել են առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի հրապարակման, որը կարող է հիշյալ հիմնադրամը դուրս դնել ընտրական գործընթացից:

Ստորագրահավաքին այս պահին միացել են ավելի քան 250 համայնքային գործիչներ: Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի կայքի՝ «Facebook» սոցցանցում ստորագրահավաքը դեռևս բաց է, և հայ համայնքի անդամները կարող են միանալ դրան:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին