copy image url
Ավելին 5 տարի առաջ - 09:28 15-05-2021

«365 օր». Netflix-ը նկարահանում է լեհական սկանդալային դրամայի երկու նոր մաս

Netflix-ը նկարահանում է լեհական «365 օր» էրոտիկ դրամայի միանգանից երկու նոր մաս։ Ինչպես հաղորդում է Deadline-ը, ֆիլմի շարունակությունում կրկին կնկարահանվեն ժապավենի գլխավոր դերակատարները՝ Միկելե Մորոնեն եւ Աննա-Մարիա Սեկլուցկան։ Անփոփոխ կմնան նաև ռեժիսորները՝ Բարբարա Բյալովաս եւ Թոմաշ Մանդես։

Շարունակությունում կնկարահանվի մոդել և դերասանուհի Սիմոնե Սուսինան, որը կմնարմնավորի նոր հերոսի՝ Նաչոյին։

Հիշեցնենք՝ «365 օր» ֆիլմի սյուժեն, որում լեհ կնոջն առևանգում է Սիցլիայից գանգստերը, որը նրան փակում է իրն տանն ու մեկ տարի տալիս՝ իրեն սիրահարվելու համար, բացասական արձագանք է առաջացրել․ ժապավենի քննադատները պնդում էին, որ սյուժեն ռոմանտիզացնում է սեռական բռնությունն ու Ստոկհոլմյան համախտանիշը։

Ժապավենի քննադատությունն այնպիսի մասշտաբների է հասել, որ Netflix-ից ֆիլմը ջնջելու պահանջով խնդրագիրն ավելի քան 95 հազար ստորագրություն է հավաքել, իսկ հայտնի երգչուհի Դաֆին, որին առեւանգել էին և սեռական բռնության ենթարկել, բողոքի նամակ է հղել «Netflix» ընկերության համահիմնադիր, ներկայացուցիչ եւ տնօրեն Ռիդ Գաստինգստին։

Մյուս կողմից, հեռարձակողի տվյալներով՝ ժապավենը ներառվել է Netflix-ի լավագույն ֆիլմերի ամենօրյա տասնյակում ավելի քան 90 երկրում և դարձել է չորրորդ ամենահանրաճանաչ ֆիլմը, որը 2020թ․-ին փնտրել են Google-ում։

«365 օր» օրիգինալ ֆիլմը գնվել է Netflix-ի կողմից, իսկ եկու սիքվելներն արտադրվում են հեռարձակողի ուժերով և Netflix-ի օրիգինալ արտադրանք կլինեն։ Դրանք հիմնված կլինեն լեհ գրող Բլանկա Լիպինսկիի եռապատման վրա (երբեմն այն անվանում են «լեհական մոխրագույնի 50 երանգները»)։ Երկրորդ և երրորդ ֆիլմերի արտադրությունը սկսվի այս ամիս Լեհաստանում, ապա կտեղափոխվի Իտալիա։ Երկու ֆիլմերը միասին կնկահանվեն, թողարկումը նախատեսված է 2022թ․-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ