copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:35 14-05-2021

Լեհական իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի երկու քաղաքացիների

Լեհական իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի երկու քաղաքացիների, որոնք 23 տարվա ընթացքում իրենց թռչնաֆաբրիկայում պահել են ԽՍՀՄ-ից սերված Նիկոլայ Երոֆեևին՝ ստիպելով նրան աշխատել, հաղորդում է Polsat հեռուստաալիքը: Դատախազությունը լեհերին մեղադրել է մարդկանց առևտրի մեջ։

«Ավելի քան 23 տարի ռուսաստանցու նկատմամբ օգտագործվել են անօրինական սպառնալիքներ, իսկ նրա կրիտիկական դրությունն ու անօգնական վիճակն օգտագործվել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող հարկադիր աշխատանքներ կատարելու համար»,- նշել է դատախազության ներկայացուցիչ Իոաննա Կոնյեչնյակը: Կասկածյալներին արգելված է լքել երկիրը և մոտենալ տուժածին ավելի քան 100 մետր: Գործի ֆիգուրանտներից մեկի՝ 50 հազար դոլարի գույքը կալանավորվել է և կարող է վճարվել Երոֆեևին՝ որպես փոխհատուցում։

Յերոֆեևի պատմությունը մեծ արձագանք է գտել Լեհաստանում 2020 թվականին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվեց հեռուստահաղորդում-հետաքննություն: Երոֆեևը ծառայել է խորհրդային զորամասում, իսկ երբ նրան հեռացրել են, մնացել է ֆերմերների մոտ աշխատելու։ Նրան ծեծում էին ու վատ կերակրում, բայց նա վախենում էր փախչել կամ դիմել ոստիկանություն, քանի որ նա փաստաթղթեր չուներ, իսկ ինքը անօրինական վիճակում էր։

Հետագայում, քանի որ պատմությունը հայտնի է դարձել, Եվա և Քշիշտոֆ Տիշկևիչը Երոֆեևին բնակարան են տվել, նրա համար փաստաբան են վարձել և նույնիսկ շուն տվել, որպեսզի նա իրեն միայնակ չզգա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ