Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:10 14-05-2021

Ռոբերտ Դե Նիրոն Սկորսեզեի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասել է ոտքը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն լրջորեն վնասել է ոտքը Օկլահոմայում, որտեղ ժամանել է Մարտին Սկորսեզեի Убийцы цветочной луны նոր ֆիլմի նկարահանումներին: Վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել վերադառնալ տուն՝ Նյու Յորք:

TMZ ինտերնետ-պորտալի տեղեկություններով՝ դերասանը վնասվածք է ստացել ոչ նոր կինոժապավենի նկարահանումների ժամանակ։ Թե ինչպես՝ հայտնի չէ։ Նշվում է, որ վնասվածքը չի ազդի նկարահանման գործընթացի վրա, քանի որ Դե Նիրոյի մասնակցությամբ շատ տեսարաններ արդեն նկարահանված են:

Հիշեցնենք, որ Убийцы цветочной луны նկարահանումները պետք է սկսվեին անցյալ տարի, սակայն հետաձգվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Պրեմիերայի օրը ներկայումս անհայտ է: Ֆիլմը նկարահանվել է Դեյվիդ Գրաննի համանուն գրքի հիման վրա:

Ավելի վաղ Լեոնարդո Դի Կապրիոն իր Instagram-ում հրապարակել էր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի նկարահանումներից լուսանկար և ցնցել իր երկրպագուներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ