Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:33 14-05-2021

Հայտնիների վաստակած գումարը՝ գովազդային արշավներից

Հայտնի աստղերից շատերը, մասնակցելով գովազդային այս կամ այն արշավի, վաստակում են միլիոնավոր դոլարներ: Որքան էլ որ ապշեցուցիչ լինի վաստակած գումարների չափը, այդուհանդերձ հայտնիների մասնակցությունը գովազդային ընկերություններին մեծ ճանաչում և փառք է բերում:

Անդրադառնանք նրանցից մի քանիսին:

Պենելոպե Կրուս

L'Oreal ապրանքանիշը գովազդելու համար դերասանուհին պահանջել է 2 միլիոն դոլար: Եվ շատ զարմանալի կլիներ, եթե նրա պահանջը մնար անկատար:

Գվինեթ Փելթրոու

Նա գովազդային արշավների սիրելի և պահանջված դեմքերից մեկն է, ով 3 միլիոն դոլար է ստացել՝ մասնակցելով Estée Lauder-ի գովազդային արշավին:

Ջենիֆեր Էնիստոն

Գովազդային հաջողակ փորձը եղել է Emirates Airlines ավիաընկերության հետ:


Այդ համագործակցության արդյունքում Էնիստոնը վաստակել է 5 միլիոն դոլար:

Ջասթին Թիմբերլեյք

Այժմ քչերը կհիշեն, բայց 20 տարի առաջ McDonalds-ի գովազդային դեմքը Թիմբերլեյքն էր:

Իսկ այդ դեմքը «գնահատվել է» 6 միլիոն դոլար:

Բրեդ Փիթ

Դերասանը դարձավ առաջին տղամարդը, որը գովազդեց Chanel №5-ը: Այդ առթիվ, նա ստացավ ոչ թե 5, այլ 7 միլիոն դոլար:

Էշթոն Կուտչեր

Գրավիչ այս երիտասարդը դարձավ Lenovo համակարգչային ընկերության գովազդային արշավի դեմքը, ինչի առթիվ վաստակեց 10 միլիոն դոլար:

Քեթրին Զետա-Ջոնս

Դերասանուհին երկու տարի համագործակցել է T-Mobile բջջային օպերատորի հետ, ինչի արդյունքում ամեն տարի վաստակել է 10 միլիոն դոլար:

Անջելինա Ջոլի

Քչերը գիտեն, որ Բրեդ Փիթի հետ հարաբերությունների սկզբում դերասանուհին գովազդում էր գործած իրեր: Սրա համար դերասանուհին վաստակել է 12 միլիոն դոլար:

Նիկոլ Քիդման

Ինչպես Բրեդ Փիթը, այնպես էլ Քիդմանը դարձել է Chanel-ի գովազդային սիրելի ու անկրկնելի դեմքը: Գովազդային արշավին մասնակցելու համար նա վաստակել է 12 միլիոն դոլար:

Եվ վերջապես Ջուլիա Ռոբերտս

Դերասանուհին գերազանցել է իր գործընկերներին՝ ընդամենը մեկ գովազդային արշավի միջոցով վաստակելով 50 միլիոն դոլար:

Այդ հաջողակ արշավը ներկայացումն էր Lancôme La vie est belle բույրը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան