copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:54 23-09-2025

Արյամբ վաստակած շքանշանից հրաժարումը ժեստ է ո՛չ թե անզորության, այլ կրկին զոհաբերության․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինձ համար չափազանց հուզիչ ու ցավալի է, երբ ընկերներս՝ Arman Mkhitaryanը, Արման Պետրոսյանը, Հովսեփ Ղազարյանը, Հայկ Նավասարդյանը և ուրիշները որոշում են հրաժարվել սեփական արյամբ վաստակած պարգևներից։ Սա պարզապես քաղաքականություն չէ, սա զոհաբերություն է հերթական անգամ․․․

Միայն նա՛, ով ամենաթանկն է տվել, կհասկանա, թե տղերքը ինչ են անում։ Գուցե սա ոմանք կանվանեն անզորության արձագանք, ոմանք՝ անհամաձայնություն, ոմանք՝ ըմբոստություն։ Բայց իրականությունն այն է, որ սա զոհաբերություն է ևս մեկ անգամ․․․

Դուք չեք կարող պատկերացնել, թե արյան ծովի մեջ Հայրենիք պահող մարդու համար ինչ է նշանակում գնահատվել, ստանալ այն շքանշանը, որը պատվով կրել են իրենցից առաջ ուրիշ հերոսներ․․․

Ամեն զինվորական իր մտքում միշտ գաղտնի պահում է սխրանք գործելու և սխրանքի համար պարգևատրվելու այն շքանշանով, որը փառքի ու պատվի մասին է․․․

ՈՒ չեք էլ կարող երևակայել, թե ի՞նչ է նշանակում արյամբ վաստակած շքանշանից հրաժարումը․․․ Դա ժեստ է ո՛չ թե անզորության, ո՛չ թե պարզապես ըմբոստության, այլ կրկին զոհաբերության․․․

Arman Mkhitaryanը, Արման Պետրոսյանը, Հովսեփ Ղազարյանը, Հայկ Նավասարդյանը և մյուս տղերքը, ովքեր հրաժարվում են իրենց արյամբ վաստակած շքանշաններից, ևս մեկ անգամ գնում են զոհաբերության հանուն ա՛յն Հայաստանի Հանրապետության, որի գոյության, պաշտպանության, անվտանգության համար մի օր երդում ենք տվել։ Հանուն Հայրենիքի տրված Երդումը մեկ անգամ ենք տվել, ու դա ընդմիշտ է․․․

Եվ ո՞վ, ինչպե՞ս կարող է խոսել մեր կյանքերով կերտած Հայաստանի Երրորդ Հանրապետության վախճանի մասին, առանց հաշվետու լինելու հազարավոր նահատակների առաջ, առանց հաշվետու լինելու հանուն պետականության առողջություն ու ճակատագիր փչացրած հազարավորների առաջ․․․

Մենք, Հայոց Բանակին երդում տվածներս չե՛նք կարող պարզապես լուռ վկան լինել, թե ինչպե՞ս են մեր ուսերի վրա պահած պետականությունը դարձնում մանրադրամ ու որոշում սեփական հիվանդ պատկերացումներով «թաղել» ու «հիմնադրել» հանրապետություններ․․․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը