Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:40 21-04-2025

Վաստակած հանգիստը՝ արև-անձրևի տակ․ Ալավերդիում թոշակառուները դժգոհում են

Ալավերդու Սանահին սարահարթ թաղամասի հրապարակին հարակից տարածքում տեղադրված նստարաններին թղթախաղ կամ նարդի խաղալով են անցկացնում իրենց օրը թոշակառուները: Տարվա այս եղանակին ամեն ինչ լավ է, իրենք՝ գոհ: Սակայն անձրևոտ օրերին կամ տապին տարեց ալավերդցիների սիրտը սևանում է: Արդեն մի քանի տարի իրենց համար հարակից մշակույթի պալատում սենյակ են ուզում: Նախորդ գրեթե բոլոր համայնքի ղեկավարին այդ հարցով դիմել են, գործը գլուխ չի գալիս: Պատճառն այն է, որ 2000-ականների սկզբին սենյակ է հատկացվել, որտեղ սակայն թոշակառուները մաքրություն չեն պահպանել ու սենյակից հեռացվել են: Բայց կարծում են, որ արդար չէ: Քաղաքի ներքևի հատվածում՝ Հայփեչշին թաղամասում թոշակառուներն ավելի բարվոք վիճակում են, իրենց համար կահավորված գեղեցիկ սենյակ ունեն, որ տարիներով ծառայում է թոշակառուներին: Ինչո՞վ են իրենցից պակաս, ասում են Սարահարթ թաղամասի թոշակառուներն ու հավելում՝ Սարահարթ թաղամասի բնակչությունն ավելի մեծ է, հավաքվող թոշակառուներն՝ ավելի շատ, բայց որոնց բողոքի ձայնն այդպես էլ տեղ չի հասնում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը