copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:42 13-05-2021

Այսինքն՝ նպատակն է կյանքը դարձնել այնպիսին, որ հնարավորություն չլինի այնտեղ բնականոն ապրել. Լարիսա Ալավերդյան

<<Սյունիքում ՀՀ պետական սահմանի խախտման դեպքով Հայաստանի իշխանությունները նախ և առաջ պետք է դիմեն ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին ու նաև ՀԱՊԿ-ին։ Դրանք այն հերթապահ ու ստանդարտ քայլերն են, որոնք անպայման պետք է արվեն։ Հիմա դա չի արվում։ Երկրորդ, եթե մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները սահմանն անցել են` սահմանազանցներ կան, ուրեմն նրանց պետք է ձերբակալել ու գործեր հարուցել։ Եթե դա զինվորականներ են ու իրենք են սկսում մարտական գործողություններ, պետք է դիմադրել այդ մարտական գործողություններին ու քո իսկ տարածքներում նրանց ձերբակալել կամ, եթե ռազմական գործողույուններ են` գերի վերցնել։

Սրանք այն անհրաժեշտ քայլերն են, որոնք պետք է արվեն։ Բացի դա, Արտաքին գործերի նախարարությունը պետք է դիմի բոլոր վերոնշյալ կազմակերպությունների անդամ հանդիսացող բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարությանը։ Ամեն հարձակման դեպքով բոլոր ատյաններում պետք է այդ հարցը դառնա քաղաքական օրակարգի խնդիր, մեր կողմից հարց պետք է դրվի։ Եվ հետևողական պետք է աշխատել»,- Սյունիքի իրադարձություններին է անդրադարձել իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այստեղ անելիք ունի և' պառլամենտական դիվանագիտությունը, և' մինչև անգամ հասարակությունը։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Սյունքում տեղի ունեցածը, նախ և առաջ, մարդկանց կյանքի իրավունքն է խախտում։

«Կյանքի իրավունքն առնչվում է անձի անձեռնմխելիության, նրա անվտանգության և կյանքի բոլոր ոլորտները կանոնավոր կազմակերպելու հետ։ Դա և կրթության իրավունքն է, և սեփականության իրավունքն է, ամենօրյա աշխատանքներն իրականացնելու, այդ թվում, օրինակ, արոտավայրերում, իրավունքն է։ Այսինքն՝ դրանք մի փունջ իրավունքներ են, որոնք առնչվում են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետին, որն ասում է՝ ցեղասպանություն է համարվում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Սա շատ կարևոր է, որը պետք է ընդգծել։ Ինչո՞ւ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից, դա ոչ թե պատահական է, ոչ թե մոլորվել են, այլ դա հետևողական ցեղասպան քաղաքականություն է, որն իրականացվում է և ինչի մասին հայտարարում են Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան»,- նշել է նա։ Ալավերդյանի խոսքով՝ մենք չպետք է այս ամենը դիտարկենք հատվածական։ Սա անընդմեջ պրոցես է։ «Եվ երբ համադրում ենք, տեսնում ենք, որ այդպիսի գործողություններով ոչ միայն տարածքային նկրտումներ կարող են ունենալ, այստեղ շատ ավելի հեռահար բան է տեղի ունենում։ Այսպիսի վտանգների ներքո ակնկալվում է, որ մարդիկ այդտեղ չեն բնակվելու, ուշ թե շուտ այդտեղից իրենք դուրս են գալիս։ Այսինքն՝ նպատակն է կյանքը դարձնել այնպիսին, որ հնարավորություն չլինի այնտեղ բնականոն ապրել»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի