Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:19 15-12-2022

Որպես Բաքվում ծնված, մեծացած անձ՝ ասեմ՝ նրանք հոժար կամքով դուրս չեն գալու․ Լարիսա Ալավերդյան

«Մենք պարտավոր ենք բարձրացնել մեր ձայնը առ այն, որ Ադրբեջանն օր առաջ դուրս հանի իր, այսպես կոչված, «բնապահպաններին» և հստակեցնի, որ իր արածն արդեն իսկ հանցագործություն է»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Այստեղ ենք, որովհետև Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, վերցրել է իր վրա պարտականություններ, որոնք մինչ այսօր կատարված չեն։ Ֆրանսիան զգուշացնում է, պահանջում է, որ Ադրբեջանը լքի այդ տարածքը։ Ես պետք է, որպես Բաքվում ծնված, մեծացած անձ՝ ասեմ, որ նրանք հոժար կամքով դուրս չեն գալու։ Նրանք անելու են ամեն ինչ, որ սադրեն այն խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներին, որ արդեն իսկ այս 3 օրվա մեջ տարածած ստերին ավելացնեն ևս մի քանի սուտ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից