Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:22 11-05-2021

Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած տղան հայտարարել է, որ «ինքն իրեն աստված է համարել»

Կազանի դպրոցում հրաձգություն կազմակերպած Իլնազ Գալյավևը ոստիկանությանն ասել է, որ որոշ ժամանակ առաջ «հասկացել էր, որ ինքը աստված է»: Հարցաքննության կադրերը հրապարակվել են տելեգրամյան ալիքներում:

Ըստ երիտասարդի՝ իր մեջ սկսել էր արթնանալ հրեշը:

Գալյավևը, իրեն անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով, ասել է նաև, որ ատում է բոլորին:

Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցի նախկին աշակերտը սկսել է կրակել Ֆայզի փողոցում գտնվող ուսումնական հաստատության վրա: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 8 մարդ: Մոտավորապես 20 մարդ վիրավորվել է: Մարզային իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային սպանության դեպքի առթիվ, 19-ամյա Գալավևը ձերբակալվել է:

Դպրոցում հրաձիգի նախկին ծանոթը պատմել է նրա սովորությունների մասին: Վերջինիս խոսքով՝ նա լռակյաց էր, «նա իսկապես չէր սիրում մարդկանց, բայց երբեք չէր ասում, որ նրանց պետք է սպանել»: Նա չի բացառել, որ հանցագործությունից առաջ երիտասարդը կարող էր անօրինական նյութեր օգտագործած լինել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել