copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:10 05-05-2021

Կոլումբիայում անկարգություններից հետո անհետացել է ավելի քան 80 մարդ

Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է երկրում բողոքի ցույցերին մասնակցած ավելի քան 80 մարդու անհետացման մասին: Այդ մասին հաղորդում է Efe Eme ռադիոկայանը:

Նշվում է, որ ապրիլի 28-ից հանրապետությունում անհայտ կորած է համարվում 87 մարդ: Անհետացման ամենամեծ դեպքերը գրանցվել են Կալի քաղաքում (Վալե դել Կաուկայի արևմտյան վարչության վարչական կենտրոն)՝ 35 դեպք:

Ապրիլի վերջից Կոլումբիայի քաղաքներում հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցեր են ընթանում: Մի շարք ցույցերից հետո կառավարությունը համաձայնվեց փոփոխություններ կատարել, և ֆինանսների նախարարը հեռացվեց աշխատանքից: Ըստ վերջին տվյալների՝ բողոքի ցույցերի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել է ավելի քան 840 մարդ:

Ամենից շատ դիտված