copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:38 04-07-2023

Ֆրանսիայի անկարգություններից հայ բիզնեսմեններ են տուժել

«Տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։ Իսկ Լիոնում, Մարսելում կողոպուտի, թալանի և հրկիզման ժամանակ հայերի բիզնեսմեններ են տուժել, բայց մարդկային զոհեր բարեբախտաբար չունենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը։

Հրացին՝ այս պահին Ֆրանսիայում ի՞նչ իրավիճակ է, Վարժապետյանն ասաց, որ խաղաղ է․ «6-րդ գիշերն արդեն միջադեպեր չեն եղել, հանդարտվել են, որովհետև ոստիկանությունը 45 հազար ոստիկանով ուժ կիրառեց՝ թե՛ ֆիզիկական առումով, թե՛ ոստիկանների քանակով, կարողացավ հանդարտեցնել մարդկանց և այն կրքերը, որոնք բորբոքվել էին։ Հիմա իրավիճակը նրանց ձեռքերում է»։

Հիշեցնեք, որ Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Փարիզի արվարձաններից մեկում հունիսի 27-ի առավոտյան իրավապահները կրակել էին 17-ամյա դեռահասի վրա։ Պատճառը եղել է այն, որ երիտասարդը հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները։

Նշենք, որ Իրանը կոչ էր արել իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը