copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:00 14-03-2021

NETFLIX-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՐՏ ԱՄՍԻ 5 ՆՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ

Նեթֆլիքսը շարունակում է ուրախացնել իր դիտողներին: Մարտ ամսին «La casa de papel»-ի ստեղծողների կողմից ցուցադրվող նոր ֆիլմերի շարքից է «Moxie»-ին («Ապստամբը»): Էմի Պոլերի «Ապստամբ» դեռահասային տարիքի կատակերգությունը հիմնված է Ջենիֆեր Մաթյեի համանուն բեսթսելերի վրա: Գլխավոր հերոսուհին 16-ամյա Վիվիանն է՝ ավագ դպրոցի ամաչկոտ աշակերտուհի, ով, ոգեշնչվելով մոր ըմբոստ անցյալից, դեմ է դուրս գալիս դպրոցում տիրող սեռական խտրականության և խեղդող մթնոլորտի դեմ: Նա իր բողոքի ձայնը բարձրացնում է անանուն: Պատերի ներսում կատարվող բարքերի քննադատությունը վերջապես ցանկալի արդյունքին է հասցնում, և սկսվում է պայքար աղջիկների իրավունքերի համար:

Հաջորդ ֆիլմը «Sentinelle»-ն է(«Ժամապահ»): Ժուլիեն Լեկլերկի դրամատիկ ֆիլմը պատմում է նախկին զինծառայող Կլարայի մասին, ով վերադառնում է տուն հերթական առաջադրանքից՝ լուրջ վնասվածքներ ստացած: Նա փորձում է մոռանալ անցյալը և սկսել նոր կյանք: Սակայն ճակատագրի թելադրանքով նա կրկին դիմում է մարտական հմտություններին, որպեսզի հետապնդի իր քրոջ բռնարարին:

Լավագույն ֆիլմերի շարքում են նաև «Yes day»-ը (Օրը՝ այո) և «Sky Rojo»-ն («Կարմիր մաշկալաթ»):

Շարքը համալրում է «Caid» («Դիլեր») մինի-սերիալը: Երաժշտական տեսահոլովակներ ստեղծող Ֆրենկը ուղևորվում է Ֆրանսիայի հարավի ամենավտագավոր շրջաններից մեկը՝ ռեպեր Թոնիի համար տեսահոլովակ նկարահանելու : Սակայն նա տեսնյութի փոխարեն նկարահանում է իսկական քրեական քրոնիկոն, ըստ որի՝ տեղական ավազակախմբերը սկսում են պայքարել իշխանության համար:

Սերիալը հիմնված է Անժ Բատերգի և Նիկոլաս Լոպեսի համանուն 2017 թ. ֆիլմի վրա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ