copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:14 25-03-2022

Չինական հեռարձակողները հեռացրել են Կիանու Ռիվզի ֆիլմերը

Չինական հոսքային հարթակները, ինչպիսիք են Tencent Video-ն և iQiyi-ն, հեռացրել են կանադացի դերասան Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմերն ու տեսանյութերը, հայտնում է CNA-ն:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արտիստը մասնակցել է Տիբեթին նվիրված համերգին, որը կազմակերպել է Դալայ Լամայի հիմնադրած կազմակերպությունը՝ ԱՄՆ-ի տիբեթյան տունը, որը հանդես է գալիս 1950 թվականին Չինաստանին միացված տարածաշրջանի՝ պաշտոնական Պեկինից անկախության օգտին: Պեկինը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Տիբեթը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է։

Հեռացվել են նաև դերասանի անվան հետ կապված որոնման արդյունքները չինարենով:

Մասնավորապես, այժմ անհնար է դիտել «Մատրիցա», «Արագություն», «Բիլի և Թեդի հիանալի արկածը», «Ինչ-որ բան պետք է տեղի ունենա» և «Տուն լճի մոտ» ֆիլմերը:

Youku և Migu Video ծառայությունները չեն հեռացրել «Խաղալիքների պատմություն-4» մուլտֆիլմը, որտեղ Ռիվզը հնչյունավորում է Դյուկ Կաբումին՝ մոտոցիկլետով կասկադյորին

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին