copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:25 11-03-2021

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՐԱԶԱՏԸ ՓԱԿԵԼ Է ՊՆ-Ի ՄՈՒՏՔԸ

Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահին ավտոմեքենայով փակել է ՊՆ շենքի մուտքը՝ կոչ անելով բոլոր ծնողներին ավտոմեքենաներով հասնել ՊՆ ու փակել ՊՆ-ի բոլոր մուտքերը:

Ղուկասյանն ասաց, որ ՊՆ գնացել են շատ կարևոր հարցով հանդիպելու պաշտպանության նախարարին, սակայն իրենց չեն ընդունում, դրա փոխարեն զբաղվում են իրենք իրենց հարցերով. «Էս մարդիկ կոպիտ ասած, թքած ունեն թե մեզ վրա, թե մեր երեխեքի վրա: Ես այս պահին այստեղ եմ, ավտոն տեղից չեմ շարժելու, խնդրում եմ բոլոր այն ծնողներին, որոնք ունեն մեքենաներ, եկեք բոլոր մուտք ու էլքերը փակենք ՊՆ-ի, որ հասկանան, որ հերիք է մեզ քթից բռնած տանեն էստեղ-էնտեղ: Մենք իրենց լակոտն ու թուլեքը չենք, կյանքներս կերել են: Համբերության բժակը լցվել է, արդեն թափվում է. կամ իրենք կսկսեն աշխատել մեր երեխեքի հարցով, էսօր լուրջ վիճակ է, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Ես ասացի՝ եթե չընդունեցիք, հետո դուք եք մեզ խնդրելուոր մենք ձեզ հետ հանդիպում ունենաք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ընդամենը 3-4 ծնողներով են:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում