copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:20 10-03-2021

ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ԵՐԿՈՒ ՀՈՎՎԱՇԱՆԸ «ԿԾԵԼՈՒ ՄԻՋԱԴԵՊԻՑ» ՀԵՏՈ ՎՏԱՐԵԼ ԵՆ ՍՊԻՏԱԿ ՏՆԻՑ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և առաջին տիկին Ջիլ Բայդենին պատկանող գերմանական երկու հովվաշներին վռնդել են Սպիտակ տնից այն բանից հետո, երբ նրանցից մեկը կծել է անվտանգության աշխատակցին: Այս մասին հայտնում է CNN-ը:

Շներին վերադարձրել են Դելավեր նահանգում գտնվող Բայդենների ընտանեկան տուն:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել «կծելու միջադեպ» Մեյջոր անունով հովվաշան մասնակցությամբ: Չի հստակեցվում՝ արդյոք շատ է տուժել անվտանգության աշխատակիցը: Միաժամանակ միջադեպը բավական լուրջ են համարել, որպեսզի շներին վերադարձնեն, հայտնել են աղբյուրները:

Բայդենը Մեյջորին ապաստարանից վերցրել էր 2018 թ. նոյեմբերին, այժմ շունը 3 տարեկան է: Սպիտակ տան աշխատակիցները պատմել են, որ շունը մեկ անգամ չէ, որ իրեն նման կերպ է պահել՝ ցատկել է, հաչացել և փորձել հարձակվել անձնակազմի ու պահակների վրա: Չեմպիոն անունով երկրորդ հովվաշունը մոտ 13 տարեկան է:

Անցյալ տարվա նոյեմբերին Բայդենը վնասել էր ոտքը Մեյջորի հետ խաղալիս: Դրանից հետո նա ստիպված էր օրթոպեդիկ կոշիկ հագնել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին