copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:36 19-02-2026

Աշխարհում վատ ձնամաքրումից հետո էլ են հրաժարական տալիս. զոհերով միջադեպից հետո ՆԳ նախարարը պետք է հեռանա

«Եթե սա լիներ առանձին ինչ-որ միջադեպ, ոստիկանությունն էլ պատշաճ համոզիչ բացատրություններ տար, որ ամեն ինչ արվել է և շարունակում է արվել նմանատիպ միջադեպերը կանխելու համար, ապա հրաժարականի մասին խոսակցությունների կարիք չէր լիներ։ Ցավոք, սա առանձին միջադեպ չէ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը։ Օրինակ՝ տարեկան սպանությունների թիվը 2017-ից 2025 թվական միջակայքում աճել է 1,8 անգամ։ Եվ սա այն դեպքում, որ ոստիկանությունը հարկատուների հաշվին ահռելի միջոցներ է ստանում Փաշինյանի իշխանության օրոք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական մեկնաբան Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից ու սպանությունից հետո Ներքին գործերի նախարարի հրաժարական տալու անհրաժեշտությանը։

Նշենք, որ նախօրենին կրակոցներ են հնչել Աջափնյակում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը գտնվում են հիվանդանոցում, 3-ը` ծայրահեղ ծանր, 3-ը՝ ծանր վիճակում։ Շատերի պնդմամբ` նմանատիպ միջադեպից հետո Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է հրաժարական տար։

Հարցին` աշխարհում կա՞ պրակտիկա, որ նմանատիպ միջադեպերից հետո նախարարները հրաժարական տան, Վրթանեսյանը նկատեց. «Աշխարհի շատ երկրներում կա պրակտիկա, երբ նույնիսկ ձնամաքրման աշխատանքը լավ չկազմակերպելու համար են պաշտոնյաները ստիպված լինում հրաժարական տալու։ Էլ չասեմ մարդկային զոհերով կամ մեծ վնասներ տված միջադեպերից հետո։

Ընդ որում՝ ոչ միայն շատերի ընկալմամբ «առաջադեմ» արևմտյան երկրներում է այդ պրակտիկան տարածված, այլև, օրինակ՝ Ռուսաստանում են նման հրաժարականներ լինում»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»