copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:23 04-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԳՈՐԾԻ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ 1 ՀԱՍՑԵՈՒՄ

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կգործի Երևանի Մոսկովյան 1 հասցեում։

Կոմիտեին կտրամադրվի մոտ 2 000 քմ տարածք։

Որոշումն ընդգրկված է մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում։

Այս շենքը անցյալ տարվա հունիսին կառավարությունը որոշել էր մրցութային կարգով օտարել։ Շենքի նկատմամբ, սակայն, այդպես էլ հետաքրքրություն չի ցուցաբերվել ու այն համապատասխան որոշմամբ կտրամադրվի արդարադատության նախարարությանը, որն իր հերթին այն կփոխանցի հակակոռուպցիոն կոմիտեին։

Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ստեղծվի այս տարվանից ու քննի միայն կոռուպցիոն բնույթի գործեր, իրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Կոմիտեն իր մեջ ներառելու է Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն համապատասխան ստորաբաժանումները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար անցյալ տարեվերջին կառավարությունը հատկացրեց 8,2 միլիարդ դրամ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր