copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:41 24-02-2021

ԱՄՆ-ՈՒՄ PW4000 ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԲՈԼՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) պահանջել է, որ ավիաընկերությունները, որոնք օգտագործում են Pratt&Whitney PW4000 շարժիչներով ինքնաթիռներ, թռիչքից առաջ ստուգումներ իրականացնեն: Այս մասին հաղորդում է FAA-ի կայքը:

«FAA-ն արտակարգ թռիչքային պիտանիության հրահանգ է հրապարակել, որը պահանջում է Pratt&Whitney PW4000 շարժիչներով հագեցած օդանավերի ամերիկյան օպերատորներից ստուգել այդ շարժիչները մինչ հաջորդ թռիչքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հայտարարել էր, որ Կոլորադոյում տեղի ունեցած միջադեպից հետո պահանջելու է ստուգել բոլոր Բոինգ 777-երը:

Փետրվարի 20-ին United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Դենվերից թռել է Հոնոլուլու: Թռիչքից գրեթե անմիջապես հետո օդանավի շարժիչն այրվել է, ինչը օդաչուներին ստիպել է վերադառնալ օդանավակայան: Օդանավի վայրէջքը բարեհաջող է անցել:

Ուղևորատար ինքնաթիռի շարժիչի մասերն ընկել են Կոլորադոյում՝ բնակելի տների վրա: Տեղի բնակիչները նկարահանել են թափվող բեկորներն ու կադրերը տարածել սոցիալական ցանցերում: Շարժիչի ընկած հատվածներից մեկը նկարահանել է տեսախցիկը: Կադրերում երևում է, թե ինչպես է մետաղական բեկորը մեծ ուժով հարվածում ասֆալտին: Լայների մի մասն ընկել է բնակելի տների միջև ընկած ճանապարհին: Միևնույն ժամանակ տեսանյութում լսվում է հարվածի բավականին բարձր ձայն: Տուժած ուղևորների կամ բնակիչների մասին տվյալներ չկան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը