copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:20 09-06-2021

ԱՄՆ-ում ստուգում են Բեզոսի, Մասկի և Բաֆետի հարկերի վերաբերյալ տվյալների արտահոսքը

Միացյալ Նահանգների հարկային վարչությունը անցկացնում է ամերիկացի միլիարդատերերի վճարած եկամտահարկի չափի վերաբերյալ տվյալների արտահոսքի հետաքննություն, որը հրապարակել է ProPublica պարբերականը:

Պարբերականը հավաքել է ամերիկացի այնպիսի միլիարդատերերի եկամտահարկի չափի մասին տվյալներ, ինչպիսիք են Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար և հիմնադիր Իլոն Մասկը, ինչպես նաև Berkshire Hathaway ներդրումային ֆոնդի ղեկավար Ուորեն Բաֆեթը: Նրանց տեսադաշտում է հայտնվել 2014-2018 թվականների հարկային հայտարարությունները, երբ այս միլիարդատերերի կարողությունները զգալիորեն աճել են:

Այս ժամանակահատվածում Իլոն Մասկը ընդհանուր առմամբ վաստակել է 13,9 միլիարդ դոլար, բայց նա հարկայիններին ներկայացրել է հաշիվ ընդամենը 1,52 միլիարդ դոլար եկամտի մասին, որից վճարել է 455 միլիոն դոլար: Այս գումարը կազմում է Մասկի ընդհանուր վաստակի 3,27%-ը:

Ջեֆ Բեզոսը 2014-2018 թվականներին վաստակել է 99 միլիարդ դոլար՝ վճարելով ընդամենը 973 միլիոն դոլարի հարկ, ինչը կազմում է ընդհանուր վաստակի 0,98%-ը: Ամենից քիչ հարկ վճարել է Ուորեն Բաֆեթը, որը ստացել է 24,3 միլիարդ դոլար, հարկային վարչությանը ներկայացրել է $125 մլն-ի եկամուտ և վճարել 23,7 միլիոն դոլար հարկ՝ դա 2014-2018 թվականների նրա ընդհանուր վաստակի 0,1 տոկոսն է:

«Բաց աղբյուրներից միշտ պարզ է եղել, որ միլիարդատերերը շատ չեն վճարում: Բայց նույնիսկ ես էի զարմացած նրանց հարկերի իրական գումարից»,- Twitter-ում գրել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ-տնտեսագետ Գեբրիել Ցուկմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ