copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:15 24-02-2021

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 1300-ՈՎ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ։

Իսկ, ահա, Վայոց ձորի մարզում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 17 հազար 100, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 900. այս մարզում 200-ով է պակասել բնակիչների քանակը: Մյուս բացասական նորությունն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզում բնակիչները պակասել են 800-ով: Երեւանում հակառակ պատկերն է. մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 84 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 92 հազար մարդ: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին եւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, բնակություն հաստատում մայրաքաղաքում։ Այս հարցում ձախողեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով