Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:05 17-02-2021

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԽՆԴՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու խնդրագիր, որը փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում է խորհրդարանի կայքը:

Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3.164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը:

Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո: Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի