copy image url
Ավելին 5 տարի առաջ - 11:32 10-02-2021

ՆՈՐ ԿԵՐՊԱՐ. ԿԻՐԿՈՐՈՎԸ ԴԱԴԱՐԵԼ Է ԼԻՆԵԼ ԹԽԱՀԵՐ

Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել է բոլորովին նոր կերպարով: 53-ամյա երգիչը ամիսներ շարունակ գլխարկով էր ներկայանում և այն չէր հանում նույնիսկ ամենակարևոր իրադարձությունների ժամանակ: Պարզվել է, որ նա քողարկում էր մազերի մոխրագույն արմատները:

Օրեր առաջ Փոփ արքան միացավ այն արտիստների շարքին, ովքեր չեն թաքցնում իրենց մազերի բնական գույնը՝ Կիրկորովի դեպքում արծաթագույն երանգը: Արտիստը հավանաբար հոգնել է պարբերաբար մազարմատները ներկելուց, ինչն էլ մղել է նրան իր արտաքինն արմատապես փոխելուն: Նա ինստագրամում պարծեցել է վերափոխման արդյուքնով:

Արտաքին տեսքի փոփոխությունները նա ցույց է տվել «Դիմակ» հաղորդման նոր եթերաշրջանի նկարահանման հրապարակում: Այս նախագծում նա արդեն երկրորդ անգամ է զբաղեցնում ժյուրիի աթոռը: Ժյուրիի կազմում նրա հետ լինելու են Վալերիան, Ռեգինա Տոդորենկոն և Թիմուր Ռոդրիգեսը: Դեռևս գաղտնի է, թե ով է փոխարինելու Գարիկ Մարտիրոսյանին:

Կիրկորովը միակը չէ, որ տարիքի հետ որոշեց ավելի մոտ լինել բնությանը: Վալերի Մելաձեն նույնպես հրաժարվել է մազերը ներկելուց: Իսկ Օքսանա Ֆանդերան իր բնական մազերն է խնամում, ինչը սխրանք է 53-ամյա կնոջ համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ