copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:42 29-01-2021

ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ԿՄԵԿՆԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021» ՄՐՑՈՒՅԹԻՆ ՎԱՌ ՇԻԿԱՀԵՐԻ ՀԵՏ

Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ պատրաստ է կրկին գրոհելու եվրոպական երգի մրցույթը:

Նա «Եվրատեսիլի» մասնակից է եղել 1995 թվականին: Այն ժամանակ գործնականորեն չհասցնելով պատրաստվել՝ Կիրկորովը իր «Вулкан» երգով զբաղեցրել է ընդամենը 17-րդ հորիզոնականը: Այդ ժամանակից ի վեր ռուսական փոփ-արքայի գլխում «Եվրատեսիլից» վրեժ լուծելու և հաղթելու մասին մտքերն են:

Իր բլոգում Կիրկորովը ուրախացրել է երկրպագուներին այն նորությամբ, որ մեկնելու է 2021 թ. Ռոտերդամում կայանալիք մրցույթին գեղեցիկ, պայծառ, շիկահեր երգչուհի Նատալիա Գորդիենկոյի հետ, ում պրոդյուսերն է ինքը: Երգչուհին Նիդեռլանդներում ներկայացնելու է Մոլդովան:

«Այո՜, արդեն պաշտոնապես: Մենք Նատալիայի հետ մեկնում ենք նվաճելու «Եվրատեսիլ-2021»-ը: Մենք պատրաստում ենք շատ գեղեցիկ պրեմիերա: Շուտով սպասվում է նոր երգ: Համոզված եմ, որ մենք կզարմացնենք ձեզ: Սկսում ենք հետհաշվարկը»,- գրել է երգիչ-պրոդյուսերը սոցկայքում:

Հայտնի է, որ Գորդիենկոյի համար երգը գրել է Միխայիլ Գուցերիեվը:

«Комсомольской правда» թերթին տրված հարցազրույցում Կիրկորովը մեկնաբանել է հետևյալը,- «Ես որոշել եմ վրեժխնդիր լինել, ասացի ինքս ինձ, հոգիս էլ տամ բայց մրցակցությունը հաղթելու եմ: Խոստանում եմ: Եվ գրեթե ամբողջ ժամանակ ես մեկ քայլ եմ հետ եղել հաղթանակից: Կամ Լորակի հետ երկրորդ տեղում էի, կամ՝ Կալդունի հետ վեցերորդ, կամ էլ Լազարևի հետ շատ մոտ հաղթանակին»:

Ապա Կիրկորովը ավելացրել է, որ Եվրատեսիլին մասնակցությունը ադրենալին է իր համար. «Ես բարեկամ երկրի մասնակցին կպատրաստեմ այն նույն մակարդակի վրա, ինչպես միշտ եմ արել: Հուսով եմ, որ Նատաշայի կատարումը տպավորիչ կլինի և արժանի տեղ կգրավի»,- նշել է Կիրոկորվը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը