copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:09 05-02-2021

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԳՐԵԳՈՐԻ ՄԻՔՍԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԼՂ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը:

Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել բեղուն աշխատանք:

Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման:

Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում