copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:50 04-02-2021

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԳՆԱՀԱՏՎԵՆ ՄԻԱՅՆ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻՑ

Կառավարությունը փետրվարի 4-ի նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը, ըստ որի՝ կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները, ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչով փորձել են խուսափել առարկայակենտրոն մոտեցումից՝ անցում կատարելով ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապեր, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով ստանալ ընդհանուր վերջնարդյունքները. «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետև դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձևավորելու իրենց սեփական մոտեցումները»:

Փոխնախարարի խոսքով՝ ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն կտա ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ. «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաև գնահատման կարգի փոփոխություն: մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ