copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:41 19-03-2022

ԿԱՊԿՈւ աշակերտները ամիսներով չեն ստանա ծառայություններ, քանի որ վկայագրեր չեն ունենա․ Սոֆյա Հովսեփյան

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներիս շուտով «ապօրինի գումարներ» կտանեն, որի հետևանքով աշակերտները ամիսներով չեն ստանա ծառայություններ, քանի որ վկայագրեր չեն ունենա։ Այս մասին ահազանգում է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Օրեր շարունակ քննարկումներ եմ լսում, որ Երևան քաղաքի դպրոցներում վարչապետի վերահսկողական ծառայությունը դպրոցներում սկսել է ԿԱՊԿՈւ աշակերտների ֆինանսավորման ստուգումներ։ Ըստ ինձ հասած տեղեկությունների, շուտով դպրոցներից կտանեն իբր ապօրինի փոխանցված գումարներ (դեռ հստակ չէ ), բայց դա հարցի կարևորությունը չէ, այլ ըստ այս քայլի ԿԱՊԿՈւ աշակերտները ամիսներով չեն ստանա ծառայություններ, քանի որ վկայագրեր չեն ունենա ... Դե աշակերտ ներառվի՛ր... Դե ծնող լռի՛ր... Այս պահին շատ մանրամասների չեմ տիրապետում ուստի վտանգները ամբողջական ներկայացնել չեմ կարող, խնդրում եմ, ովքեր տեղեկացված են անձնական նամակով գրեն, իսկ առհասարակ ծնողներին էլ տեղեկացնեմ, որ զգոն և ուշադիր լինեն, քանի որ սրա հետևանքը ձեր երեխաների վրա է անդրադառնալու։ Անհրաժեշտ է պատասխանատու օղակներին էլ գործի անցնել, սա խաղ ու պար չէ ու հետևանքը հեչ լավը չի լինելու. ֊ԿԳՄՍ փոխել է պետք օրենքը և կարգը հրատապ, այլապես հետևանքները սնդրադառնալու են անմիջապես ԿԱՊԿՈւ աշակերտների վրա։ Հետն էլ վատ չի լինի դպրոցներին տեր կանգնել, մենակ են մնացել կրթության կազմակերպումից հեռու, միայն փող հաշվող ֆինանսիստների հետ, որոնք տրամաբանորեն իրենց գործն են անում, բայց տրամաբանությունից դուրս հազարավոր երեխաներ են տուժելու։ ֊ՏՄԱԿ֊ներ և ՀՄԿ, այսուհետ ստիպված եք լինելու երեխաների գնահատումն ավարտել մինչև օգոստոսի կեսերը, որ վկայագիր ստանան և ֆինանսավորման ներկայացնեն մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը և աշակերտները չմնան առանց վերահսկողության ու ծառայությունների։ ֊Մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններ, ձեր կողմից փաստաթղթերի մեկ օր ուշացումը կրկին անդրադառնալու է աշակերտների վրա ... Այս պահին մանրամասն չեմ ներկայացնում, քանի որ դեռ շատ հարցեր ունեմ պարզելու։ Սրանից բխող հետևանքները մասնագետների համար է, որոնց մասին խոսելը երկրորդական է, երբ երեխայի կրթության իրավունքն է ոտնահարվում»,- գրել է Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան