copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:52 03-02-2021

ԵՐՋԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԵԿ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆ Է ՍՏԱՑԵԼ. ՈՎ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է:

Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին և կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինն է, և շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում: Նկատենք՝ Երջանիկ Հակոբյանը մինչ պատգամավոր դառնալը՝ 2018 թ. հունիս-նոյեմբեր ամիսներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետ:

Եվ, ահա, պատգամավորական գործունեության ընթացքում Երջանիկ Հակոբյանը թերևս հասկացել է, որ ՊԵԿ-ում աշխատանքն իրեն ավելի հարմար և եկամտաբեր է, և որոշել է ամեն ինչ անել այնտեղ վերադառնալու համար: Տեղեկացանք, որ նա այս ընթացքում փորձել է միջնորդներ գտնել, որ իրեն հետ վերադարձնեն այդ պաշտոնին, սակայն չի հաջողվել:

Հակոբյանն այդ հարցով դիմել է պատգամավոր Հակոբ Սիմիդյանին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբորը, բայց չի հաջողել։ Ի վերջո, նրան հաջողվել է միջնորդ գտնել, և այդ հարցում Հակոբյանին օգնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) և քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե քաղաքացիները պետք է իրեն ընտրեն, որ լինեն երջանիկ: Սակայն նա, կարծես թե, այդպես էլ երջանկություն բերելու հարցում չհաջողեց: Տեսնենք՝ ՊԵԿ-ում կհաջողի արդյոք երջանկացնել պետական ապարատի ներկայացուցիչներին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ