copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:51 03-05-2022

Պատերազմում ձախողած հրամանատարը նոր պաշտոն է ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Քաղաքական իշխանություները 44- օրյա պատերազմի 29-րդ օրը պաշտոնից ազատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին նոր պաշտոն են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանին նշանակել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար:

Արձանագրենք, որ կենտրոնը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Այս նշանակումը տարակուսելի է այնքանով, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի թեժ օրերին, ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ բավականին թեժ քննարկում ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։

Պատերազմի թեժ օրերին անակնկալ կերպով հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Վաղինակ Սարգսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը ձախողել է իր աշխատանքը: Եվ հիմա՝ նման ձախողումներից հետո, կազմակերպչական դեֆիցիտ ունեցող Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար՝ բավականին բարձր աշխատավարձով:

Ակամայից հարց է առաջանում՝ 2020 թ պատերազմում ձախողածներին նոր պաշտոններ տալով՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ խրախուսում պարտությունները:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ