copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 12:59 30-01-2021

ՓՈՂ՝ ՀՈՂԻ ԴԻՄԱՑ․ ԱՎԻՆՅԱՆԸ ՏՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՇՈՒՌՆՈՒԽՑԻՆԵՐԻՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Փոխվարչապետ Ավինյանը, ինչպես հայտնի է, գործուղվել է Սյունիք։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, երեկ մարզի համայնքների ղեկավարների հետ պետք է հանդիպում տեղի ունենար Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ և Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։ Մարդիկ դժգոհել են կառավարության անտարբերությունից, մեղադրել անգործության մեջ։

Իշխանության ապիկար քաղաքականության պատճառով իրենց տները թշնամուն հանձնած գյուղացիներին փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր տներ կկառուցվեն։ Թեև այս խոստումը տևական ժամանակ է՝ հնչում է իշխանական ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար պետական միջոցներով գործուղվում են Սյունիք և սահմանամերձ գյուղեր, փաստը մնում է փաստ, որ այդ խոստումների արդյունքը դեռ զրո է։

Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր այդ մասին տեսանյութ պատրաստել, որտեղ կրկին հայտարարվել է, թե Սյունիքում իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չկա, ամեն ինչ սահմանափակվում է հայտարարությունների մակարդակում։

Ժամանակ առ ժամանակ հանրության դժգոհությունը զսպելու համար հերթական պաշտոնյան է գործուղվում մարզ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքները մեղմացնելու ժամանակավոր լուծումներ առաջարկի։ Այս անգամ Ավինյանի հերթն է՝ խոստումներ տալու։

Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում է կատարել՝ նշելով, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Ավինյանի այցից պարզ է դառնում, որ բնակիչների հետ ամենակարճ ճանապարհը Փաշինյանի համար ոչ թե սահմանազատման հարցերն են, ոչ թե հօգուտ Սյունիքի՝ թշնամու հետ բանակցելն է ու թշնամուն հայկական գյուղերից քշելը, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը։

Թերթը զրուցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, նա հաստատել է, որ Ավինյանը փորձել է հանդիպել համայնքապետերի հետ, սակայն ինքը չի հանդիպել։ Այն հարցին՝ ճի՞շտ է, որ համայնքապետերը բոյկոտել են հանդիպումը, Փարսյանը կրկին պատասխանել է․ «Մենք չենք հանդիպել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում