copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:34 29-01-2021

ԼՂ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԻՐԱՆԻՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունն ընդլայնել մինչև 3+3 ձևաչափ:

Այս մասին Ստամբուլում նա ասել է իր՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել։

«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաև «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափով»,- հայտարարել է Մ․ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարըշն ընդգծել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ է մշտական հրադադարի հասնել համագործակցության ընդլայնման ճանապարհով»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուրի շահերից: Սա առավել շահավետ կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ուստի մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,- ասել է նա:

Մինչ Թուրքիա ժամանելը Իրանի ԱԳ նախարարն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան և Վրաստան, որտեղ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցերը: Զարիֆն ու Չավուշօղլուն վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը