Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:19 25-01-2021

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՈՃԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԵՎՉՈՒԿԸ

Մի քանի րոպե առաջ Լայմա Վայկուլեն տեղեկացրել է իր վաղեմի ընկերոջ, աստղային ոճաբան Ալեքսանդր Շևչուկի մահվան մասին։

Ինպես տեղեկացնում է https://www.starhit.ru/?fbclid=IwAR1YEss8Lw7RJGL_gTQ1FqybjAcNWui2erWekY4jb-I5h9997_k7o8AOS5E կայքը եգչուհին իր անձնական բլոգում կիսվել է Ալեքսանդր Շևչուկի հետ համատեղ լուսանկարով, որին անվանում էր իր առաջին ոճաբան:

Նկարում ընկերներն անկեղծորեն ժպտում են, բայց, ցավոք, հրապարակման պատճառը ողբերգական էր:

«Մենք ունեինք ընդհանուր անցյալ, որից չէինք կարող ամաչել, և ապագայի ծրագրեր, որոնք, ավաղ, վիճակված չէր իրականացնել», - գրել է նա: Իսկ ավելի ուշ մեկնաբանություններում ավելացրել. «Նա այլևս մեզ հետ չէ ...»:

Երկրպագուները ցնցված էին ողբերգական լուրից:

Նրանք շտապեցին արտահայտել ափսոսանքի խոսքեր տաղանդավոր մարդու և աստղերի մտերիմ ընկերոջ կորստի կապակցությամբ:

Ալեքսանդր Շևչուկը կյանքից հեռացավ 54 տարեկան հասակում:

Նորաձևության փորձագետը համագործակցել է բազմաթիվ ռուս հայտնի էստրադային արտիստների հետ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Լարիսա Դոլինան, Տատյանա Օվսիենկոն և շատ ուրիշներ:

Նա նաև համագործակցել է մի շարք հանրաճանաչ հեռուստաներկայացումների հետ. «Սառցե դարաշրջան», «Աստղերի գործարան», «Երկու աստղ» և այլն։

Նշենք, որ մահվան պատճատը դեռևս անհայտ է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ