ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։
Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։