Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա երրորդ խաղափուլը։
Հայաստանի հավաքականը կմրցի Շվեդիայի թիմի հետ։
Նախորդ երկու խաղափուլերում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Բարբադոսին, 3,5:0,5 հաշվով՝ Շոտլանդիային։

Շվեդիան 4:0 հաշվով հաղթել է Մավրիտանիային, 3,5:0,5 հաշվով՝ Անդորրային։
Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի թիմի հետ։
Նախորդ երկու տուրերում հայ շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով հաղթել են Հոնկոնգին, 3:1 հաշվով՝ Սինգապուրին։
Խորվաթիայի թիմը 4:0 հաշվով հաղթել է Ֆիջիին, 4:0 հաշվով՝ Ուգանդային։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։