Տիկի՛ն Գալյան, ՍԴ–ն բացահայտել է մեր համազգային նպատակները, սրանից և՞ս խուսափում եք. Վարդևանյան
Երդման տեքստից փաստորեն առաջարկվում է դուրս գալ համազգային նպատակ արտահայտությունը: Նարեկ Կարապետյանի հարցին նախարաը պատասխանեց՝ իսկ որտե՞ղ է գրված համազգային նպատակ:
Այս մասին ԱԺ նիստում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:
«Ամեն օր 8 տարվա ընթացքում ժողովրդավարության մասին խոսող իշխանությունը, ժողովրդի, այն է՝ իշխանության բարձրագույն կրողի ուղղված խոսքը երդման տեքստից հանում է, այն է՝ պարտավորությունների մասով»,- նշել է Վարդևանյանը:
Նա ընթերցել է Սահմանադրության նախաբանը, որի դեմ պայքարում է օրվա իշխանությունը:
«Տիկի՛ն Գալյան, Սահմանադրական դատարանը բացահայտել է, թե որն է մեր համազգային նպատակները: Էս նպատակներից և՞ս խուսափում եք»,- ասել է Վարդևանյանը: