«Առիթից մի օգտվեք ու ընդհատեք, իշխանություն չընկներ ձեր ձեռը, ի՞նչ էիք անելու. «Ես առիթ ստեղծում եմ». Վարդանյանն ու Ռուբինյանը վիճաբանեցին
Պարզ հարց եմ հնչեցնում, ի՞նչ իրավական հիմքով է Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Քրիստինե Վարդանյանը՝ նշելով, որ քննարկումը բացահայտեց Տիգրանաշենի վերաբերյալ իշխանության ծրագրերը:
«Ռուբեն Ռուբինյանը հղում էր անում Նիկոլ Փաշինյանին, ասեց մարդը՝ ինչ են պլանավորում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Արարատի մարզը անպայման կունենա Տիգրանաշեն անունով բնակավայր: Տիգրանաշեն անունով բնակավայր կա»,- նշել է Վարդանյանը:
Ռուբեն Ռուբինյանը ընդհատել է նրան. «Ես ասել եմ կա կամ կունենա: Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքերը»:
«Մի՛ առիթից օգտվեք և ընդհատեք, ձեր ձեռը իշխանություն էլ ընկած չլիներ, ինչ էիք անելու»,- պատասխանել է Վարդանյանը:
«Ես առիթից չեմ օգտվում, ես ստեղծում եմ այդ առիթը»,- նշել է Ռուբինյանը:
Քրիստինե Վարդանյանն ասել է, որ հասկացել է գործող իշխանության պլանը՝ ՀՀ բնակավայրը հանձնել Ադրբեջանին, նույն անունվ ստեղծել բնակավայր, ասել, որ ոչ մի բան չեն հանձնել:
Տեսանյութ: