copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:42 13-09-2026

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:

Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորության ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում:

Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում:

Հավերժ փառք ու խոնարհում այդ մարտերի ընթացքում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին:

Ամենից շատ դիտված