Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում անհնար է:
AFP գործակալությանն է հայտարարել է ռուս առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա անհնար է», — շաբաթ օրը Նյու Դելիում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, թե նա պատրաստ է Պուտինի հետ հանդիպել գագաթնաժողովի շրջանակում՝ հակամարտության դադարեցման շուրջ բանակցելու համար:
Կրեմլի ներկայացուցիչը կրկին ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նման հանդիպում անցկացնել միայն Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Զելենսկու հետ բանակցությունների այլընտրանքային վայր, Պեսկովը պատասխանել է. «Կա նրա հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն»։
G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Մայամիում դեկտեմբերի 14–15-ին։ Առայժմ հաստատված չէ, թե արդյո՞ք Պուտինը կմասնակցի դրան։